Կարևոր իրադարձություններ

Գեներալ Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Ադրբեջանի դեմ պատերազմում. Աբրահամյան

04 Մարտ, 2025 10:50
Հեղինակ՝ Տիգրան Աբրահամյան
Գեներալ Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Ադրբեջանի դեմ պատերազմում. Աբրահամյան

Քաղաքական գործիչ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանում տեղի ունեցող «դատավարություններին» հետևելը իսկական սարսափ ֆիլմի ազդեցություն ունի, որովհետև ամբաստանյալի կարգավիճակում գտնվող հայերը ո´չ միայն գտնվում են տոտալ ճնշումների և հոգեբանական գրոհների տիրույթում, այլ ստիպված են խոսել մի պրոցեսում, որտեղ իսկզբանե որևէ իրավական բան գոյություն չունի:

Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ, գեներալ Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Ադրբեջանի դեմ պատերազմում, իսկ որ դրվագով հերքել իր ներկայությունը` միաժամանակ նշել է, որ որտեղ էլ չի մասնակցել, եթե դրա անհրաժեշտությունը լիներ` կմասնակցեր:

Մնացականյանին լավ ճանաչելով, իր յուրաքանչյուր ձևակերպման տակ ոչ միայն տողատակներն եմ կարդում, այլ շատ դեպքերում իր հոգեվիճակի մեջ մտնում:

Սա է ադրբեջանական «արդարադատության» պտուղներն ու սանձարձակությունը, որն այդպես էլ միջազգային հանրության լուրջ հակազդեցությանը չբերեց»:

 

Լրահոս

Դիտել ավելին