Կարևոր իրադարձություններ

Վարդան Ղուկասյանին սպառնում է արտաքսում

04 Մարտ, 2025 10:37
Վարդան Ղուկասյանին սպառնում է արտաքսում

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի՝ երեկ նշանակված դատական նիստը հետաձգվել է։

Ինչպես «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԱՄՆ մաքսային և միգրացիայի վարչության Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հաղորդակցության տնօրեն Ալաթեա Սմոքը, ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանին արտաքսում է սպառնում։ ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցները նրան ձերբակալվել է և կալանքի տակ են պահում Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում։

Ըստ ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության՝ 47-ամյա Ղուկասյանը 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել ԱՄՆ, սակայն մուտքի պայմաններով նախատեսված ժամկետում չի լքել երկիրը, ինչի հետևանքով ենթարկվել է միգրացիոն ընթացակարգի։

ICE-ի պատասխանի համաձայն՝ միգրացիոն կանոնները խախտելու մեջ մեղադրվող օտարերկրացիները օգտվում են մի շարք ընթացակարգային երաշխիքներից, այդ թվում՝ փաստաբանի օգնության իրավունքից, արտաքսման մեղադրանքները վիճարկելու, ապացույցներ ներկայացնելու կամ ուսումնասիրելու հնարավորությունից։

Ըստ կուսակցության լրատվական ծառայության` հաջորդ  նիստը տեղի կունենա մարտի 10-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին