ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող անձանց իրավունքների մասին հարցին:
«Մենք օրենքով լիազորություն ենք վերապահել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ամբողջությամբ Աշխատանքային օրենսգրքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու:
Ասեմ, որ մինչև օրենքի փոփոխությունը տեսչական մարմինը չուներ նման հնարավորություն Աշխատանքային օրենսգրքի համատեքստում, և քանի որ արդեն մենք ունենք այդ հնարավորությունը, Աշխատանքային օրենսգրքի, աշխատանքային պայմանագրերի, արձակուրդային վճարների և առհասարակ ցանկացած կարգավորում, որը վերաբերում է Աշխատանքային օրենսգրքին, եթե դրանք խախտվում են, ամենակարճ ճանապարհը՝ դիմել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:
Ես առաջարկում եմ հասցեագրել և խմբավորել նմանատիպ կոնկրետ դեպքեր, ուղղել մեզ»,-ասել է նախարարը։