ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրել է, թե հայտարարություններից բացի ի՞նչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում Բաքվից գերիների վերադարձի համար։
Ինչին ի պատասխան Փաշինյանն ասել է.
«Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը հայտարարություններից անդին կարող է և մեծ հավանականությամբ նպաստ կբերի ձեր ասած խնդրի լուծմանը:
Բացի հայտարարություններից, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, որովհետև մենք կարծում ենք, որ դա է այն գործողությունը և խաղաղության մթնոլորտն է այն գործողությունը, որը կարող է այդ թվում այդ խնդիրը լուծել»: