Կարևոր իրադարձություններ

Նախագահը նոր նշանակումներ է արել

05 Մարտ, 2025 23:48
Նախագահը նոր նշանակումներ է արել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Կարեն Զարիկյանը նշանակվել է վարչական դատարանի նախագահ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի մարտի 3-ի ԲԴԽ-18-Ո-29 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Կարեն Զարիկյանին նշանակել վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասվում է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով, Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Գագիկ Գևորգյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 
 

Լրահոս

Դիտել ավելին