Ուկրաինայում եվրոպական ռազմական կոնտինգենտի հայտնվելը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Մինչ այժմ այդ (եվրոպական ռազմական) կոնտինգենտները այնտեղ պաշտոնապես ներկա չեն եղել: Պատճառն այն է, որ դա կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել տարածաշրջանային մասշտաբով», – ասել է Տասմագամբետովը հինգշաբթի «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում:
Նա հայտարարել է, որ եթե դրանք ուղարկվեն Ուկրաինա, ապա ՀԱՊԿ-ը պատրաստ կլինի օգնության տարբեր տարբերակներ առաջարկել։
Տասմագամբետովը կարծում է, որ եվրոպական երկրների բնակչությունը հավանություն չի տա Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելու կառավարության որոշմանը, «որովհետև դա լրացուցիչ բեռ կլինի հասարակության ուսերին, նույնիսկ եթե այդ զորակազմը ներգրավված չլինի հարձակողական գործողություններում»։