ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում հանդես է եկել ամենամյա ուղերձով։
Այն տևողությամբ ռեկորդային է եղել՝ 1 ժամ 40 րոպե։
Թրամփը ելույով անդրադարձել է երկրի ներքին հարցերին, միջազգային հարաբերություններին և Ուկրաինայի խնդրին։
«Առավոտյան կարևոր նամակ եմ ստացել Ուկրաինայի նախագահ Զելենսկուց, որտեղ նա պատրաստակամություն է հայտնել ստորագրել հանքային ռեսուրսների և անվտանգության մասին համաձայնագիրը, ինչպես նաև սկսել խաղաղության բանակցությունները։ Ես գնահատում եմ, որ նա ուղարկել է այս նամակը։ Միաժամանակ մենք լուրջ բանակցություններ ենք վարել Ռուսաստանի հետ և հստակ ազդանշաններ ստացել, որ նրանք ևս պատրաստ են խաղաղության»,-ասել է նա։
Թրամփը ելույթն ավարտել է հետևյալ խոսքերով.
«Ամերիկայի ոսկե դարը նոր է սկսվել»։