Այս տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակը, որին զգալի մասնակցություն են ունեցել հարյուր հազարավոր հայեր՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից։
Այս մասին տեղեկանում ենք Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության Ֆեյսբուքյան էջից:
«Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը հայտարարում է մրցույթ՝ հետևյալ խորագրերով.
«Հաղթանակն՝ իմ արխիվներում».
Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ՝ պատերազմի մասնակիցներից հարազատներին ժառանգություն մնացած ստեղծագործություններ՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, լուսանկարներ, նամակներ և այլ գրական-փաստագրական նյութեր։
Ծրագիրն իրականացվում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: