Կարևոր իրադարձություններ

Փարիզը շարունակում է հետախուզական տեղեկատվություն տրամադրել Կիևին

06 Մարտ, 2025 14:11
Փարիզը շարունակում է հետախուզական տեղեկատվություն տրամադրել Կիևին

Ֆրանսիան շարունակում է Ուկրաինային հետախուզական տեղեկատվություն տրամադրել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դադարեցրեց դա:

Այս մասին France Inter ռադիոյի եթերում հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն։

«Մեր հետախուզությունն ունի իր հնարավորությունները, մենք փոխանցում ենք ուկրաինական կողմին»,- ասել է նա։

Մարտի 5-ին Fox News-ը, վկայակոչելով ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆին, հայտնել է, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը:

 

Լրահոս

Դիտել ավելին