Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Որքանո՞վ կթանկանա Սևանի սիգը. նոր հարկատեսակ ձկնորսների համար

05 Մարտ, 2025 08:00
«Ժողովուրդ». Որքանո՞վ կթանկանա Սևանի սիգը. նոր հարկատեսակ ձկնորսների համար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը շրջակա միջավայի նախարար Հակոբ Սիմիդյանից հետաքրքրվեց, թե ԱԺ բերված նոր նախագծով որքան է թանկանալու Սևանի «սիգ» ձկնատեսակը: Նախարարը շրջանցեց հարցը` չներկայացնելով կոնկրետ սակագների մասին տեղեկություններ: Միայն ասաց, թե որսագողության համար նոր չափանիշներ են սահմանել, ջրային պարեկներն են գործի անցել և այլն:

Մինչդեռ իրականում, բերված նոր հարկատեսակով, մյուս ապրանքատեսակների թանկացմանը զուգահեռ թանկանալու է նաև Սեւանի էկոլոգիապես մաքուր սիգի գինը:

Նշենք, որ Հայաստանում միակ մատչելի ծովամթերքը սիգն է, որը հասանելի է քաղաքացիների համար, սակայն այն ևս թանկանալու է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ սկզբի սիգի 1 կգ արժեքը այսօրվա 65 դրամից կդառնա 200 դրամ, բայց թանկացումները դեռ առջևում են»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին