ԱԺ-ում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է խաղային բիզնեսին։
«Խաղային բիզնեսը, առավել ևս թվային տիրույթում խաղային բիզնեսը, պետք է օպերատորի միջոցով կապ ունենա ֆիսկալ համակարգի կամ որևէ այլ համակարգի հետ:
Միայն այդ դեպքում հնարավորություն կունենա պետությունը կարգավորումներ իրականացնել և ոչ միայն հարկային կարգավորումներ: Հավատացնում եմ ձեզ, որ մինչև հարկային կարգավորումների հասնելը կան բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք պետք է ոլորտում կարգավորվեն:
Ես կարծում եմ, որ եթե մենք կարողանանք օպերատորի լուծման արդյունավետ ճանապարհ գտնել, ապա բոլոր տեսակի կարգավորումները, որոնք վերաբերում են մարդուն և մարդուն զսպելուն, ես կարծում եմ՝ հնարավորություն կլինի լիարժեք և արդյունավետ իմպլեմենտացնել»,-ասել է պաշտնոյան։