Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Բացահայտվել է գործակալ, որը ինֆորմացիա է տվել նաև «Դոգ»-ին

05 Մարտ, 2025 09:44
«Ժողովուրդ». Բացահայտվել է գործակալ, որը ինֆորմացիա է տվել նաև «Դոգ»-ին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Լրագրողներն ու լրատվամիջոցները 21-րդ դարում ոչ միայն պետք է տեխնոլոգիաների, արագության մրցավազքին ու մարտահրավերներին դիմակայեն, այլև ավանդական ռիսկերը կառավարեն: Այս հոդվածն այդ մասին է:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ երկար ժամանակ ինֆորմացիաների տրամադրման դաշտում համագործակցել է Տիգրան Մուրադյան անուն ազգանունով մի քաղաքացի, որը ներկայացել է որպես ՀՀ տնտեսագիտության ինստիտուտի, ինչպես նաև Պետեկամուտների կոմիտեի նախկին աշխատակից: Նրա տված ինֆորմացիաները, բնականաբար, ոչ միշտ են եղել ճշմարտություն, և դրանք չեն հրապարակվել, բայց պաշտոնական կայքերից արված էկրանանկարները եղել են պիտանի, լրագրողական ճշգրտումներից հետո հրապարակվել են:

Սակայն կարճ ժամանակ անց պարզեցինք, որ Տիգրան Մուրադյանը ինֆորմացիաներ է հավաքում և տարածում հիմնականում և հատկապես այն մարդկանց մասին, որոնց անձամբ ճանաչում է, շփվում հետները` անկախ նախասիրություններից: Մեր խմբագրության տարբեր աշխատակիցների մասին էլ է ստեր տարածել տարբեր կայքերում ու հարթակներում:

Օրինակ` նա մեզ ինֆորմացիա էր տալիս «Դոգի» մասին (որը երբեք չենք հրապարակել), բայց պարզեցինք, որ Վարդան Ղուկասյանի հիմնական ինֆորմատորը հենց ինքն է: Շատ դեպքեր են եղել, որ նույն նյութը և՛ մեզ է ուղարկել, և՛ «Դոգ»-ին, բայց «Դոգ»-ին ուղարկելիս այնպիսի մեկնաբանություններով է տվել նյութը, որ «Դոգ»-ը շաբաթը մի քանի անգամ մեր լրատվամիջոցին թիրախավորում էր, վիրավորում, զրպարտում, թե իբր իր տվյալներից ենք օգտվել: Մինչդեռ մենք ունեցել ենք միևնույն ինֆորմացիայի աղբյուրը` նայեք էկրանանկարներին:

Օրինակները, իհարկե, շատ են, որոնց կանդրադառնանք հերթով, փաստերով: Միայն հավելենք, որ երբ սկսեցինք հարցուփորձ անել Տիգրան Մուրադյանի մասին ուժային տարբեր կառույցներից, պարզվեց, որ միջին և միջինից ցածր օղակներում նրան ճանաչում էին, եւ տպավորություն ստեղծվեց, թե նա հենց ուժայինների գործակալն է` ուղարկված լրատվական-հասարակական դաշտ, որը զինված է նաև անհրաժեշտ ինֆորմացիաներով:

Այս հրապարակմամբ փորձում ենք զգուշացնել լրատվամիջոցների մեր գործընկերներին, հասարակական-քաղաքական գործիչներին, գործարարներին, նախկին ու ներկա պաշտոնյաներին. Տիգրան Մուրադյանը ում հետ շփվել է, բոլորի մասին տարբեր խողովակներով ինֆորմացիաներ է հրապարակել:
Եթե կան մարդիկ, ովքեր տուժել են Տիգրան Մուրադյանի գործողություններից, կարող են դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն:

Շարունակելի…»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին