Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». ՊՆ-ում կրիզիս է. Պապիկյանը դիմում է նախկիններին

05 Մարտ, 2025 08:36
«Հրապարակ». ՊՆ-ում կրիզիս է. Պապիկյանը դիմում է նախկիններին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրերս ՀՀ գլխավոր զինկոմի պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Մխեյանը, նախորդը՝ Արեն Սարգսյանը, եւս պաշտոնակատար էր՝ շուրջ 2 տարի, եւ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն՝ այդպես էլ պաշտոնի չնշանակվելով։ ՊՆ-ում տարակուսած են Սարգսյանի անսպասելի հեռանալուց, առավել եւս՝ Մխեյանի նշանակումից։

Նա հայտնի է որպես «նախկինների» համակիր՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակներից ՊՆ-ում բարձր պաշտոններ է զբաղեցրել, երկար տարիներ եղել է Գեղարքունիքի զինկոմը, իր շրջապատում չի թաքցրել, որ երազում է հանրապետության գլխավոր զինկոմ դառնալ։

ՊՆ մեր աղբյուրների պատմելով՝ կադրային կրիզիսը ՊՆ-ում իրեն զգացնել է տալիս, պատահական չէ, որ վերջին շրջանում Պապիկյանն առանցքային պաշտոններում հիմնականում նախկինների ժամանակ աչքի ընկած զինվորականների է նշանակում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին