Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ Կրթության օրենսդրությամբ հստակ ամրագրված է՝ կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է:
«Եթե որևէ մեկը զբաղվում է նման գործունեությամբ, սա ուղիղ հիմք է՝ համապատասխան գործընթաց սկսելու և այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու։
Պետք է ուղղորդեմ, որ ցանկացած նման խախտման դեպքում ուղղակի տեղեկացնեն, որովհետև օրենսդրությունը բավարար է քայլեր ձեռնարկելու համար։
Նման ահազանգեր ԿԳՄՍՆ-ն ստացել է երեխաներից, և որ լինում են նաև աշխատանքից հեռացումներ:
Ուզում եմ զգուշացնել, որ ցանկացած նման դեպքի պարագայում չի լինելու քննարկում, լինելու է ուղղակի հետևանք, և ևս մեկ անգամ հորդորում եմ պահել օրենսդրությունը և կրթական համակարգում զբաղվել կրթությամբ»,-ասել է նախարարը: