Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է օդի աղտոտվածության խնդրին։
«Աժիոտաժի հիմնական պատճառն ինչի՞ է, որ հենց շինարարական օբյեկտներում կամ հենց այն վայրերում, որտեղ, իրոք, այդ խնդիրը սուր է, տեղադրված են սենսորներ, որոնց տված ինֆորմացիայի միջինացումն իրոք տալիս է շատ պրոբլեմատիկ պատկեր:
Բայց, անկեղծ ասած, այդքան էլ այդպես չէ, ինչքան որ մենք հրապարակային տեսնում ենք գնահատականներ, որովհետև, ըստ գործող ստանդարտի, որպեսզի միջինացված պատկերի միջինացված գնահատական լինի, այդ սենսորներից պիտի դրված լինի նաև այն վայրերում, որտեղ չկա շինարարություն կամ որևէ վնասակար գործունեություն»,-նշել է նա՝ ըդգծելով.
«Եթե նայենք մեծ պատկերով՝ միջինացված ինչ է, ծայրահեղ ոչ մի խնդիր չկա»: