Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանն իրականությունը սև գույնով ներկելու մոլուցք ունի. Արարատ Միրզոյան

05 Մարտ, 2025 20:24
Ռոբերտ Քոչարյանն իրականությունը սև գույնով ներկելու մոլուցք ունի. Արարատ Միրզոյան

ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։

Միրզոյանն անդրադարձել է նաև երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե ՀՀ իշխանությունները չեն համագործակցում այնպիսի երկրների հետ, ինչպիսին Չինաստանն է։

«Ես կարող եմ ասել, որ ձեր նշած անձը կամ անտեղյակությունից, կամ թերևս շարունակաբար ինչ-որ իրողությունները խեղաթյուրելու և շարունակաբար սև գույներով իրականությունը ներկելու մոլուցքից է այդպիսի գնահատական արել: Իհարկե չեմ կիսում, մենք և՛ Չինաստանի, և՛ Հնդկաստանի հետ շատ ակտիվ երկխոսության մեջ ենք, մեր համագործակցությունը ընդգրկում է տարատեսակ ոլորտներ»,- ասել է նախարարը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին