Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Ինչ կապ ունի Հովիկ Աղազարյանը մեկ օրում հայտնի դարձած նախկին երգչի հետ

05 Մարտ, 2025 08:17
«Հրապարակ». Ինչ կապ ունի Հովիկ Աղազարյանը մեկ օրում հայտնի դարձած նախկին երգչի հետ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ համացանցի հիթ դարձած Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանը չնայած չի գաղտնազերծում, թե որ ուժի ցուցակն է գլխավորելու, սակայն, մեր տեղեկություններով, նրան առաջադրել են ՔՊ-ից վերջերս վտարված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։

Բայց քանի որ նրանց հիմնադրած ՄԱՍԿ-ը դեռ չի գրանցվել, ուստի Թումանյանի առաջադրումը ստիպված են եղել իրականացնել Մովսես Շահվերդյանի ՀԱՍԿ–ով՝ Սոցիալիստական կուսակցությամբ։ Մեզ ասացին, որ Շահվերդյանն ու Աղազարյանը վաղեմի ընկերներ են։

Իսկ թեկնածուի՝ Թումանյանի տեսանյութը մեմ է դարձել համացանցում՝ նա Գյումրու հրապարակում ֆայտոնի վրա խրոխտ կանգնած շրջում է, ռոմանտիկ մեղեդու տակ իր մասին պաթետիկ խոսքի հնչողության ներքո։ Նա ՔՊ-ի երբեմնի մոլի աջակիցներից է, Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի նախագահ, նախկին երգիչ։

Իշխանափոխությունից ի վեր՝ 7 տարի շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ջերմորեն սատարել, ի պաշտպանություն վարչապետի՝ Գյումրու Վարդանանց հրապարակում 2019 թ․ փետրվարին հանրահավաք է կազմակերպել եւ այդ նույն ժամանակահատվածում Վազգեն Մանուկյանի ու դաշնակցականների մուտքն արգելել է Գյումրի։

Արտյոմ Թումանյանի եւ ՔՊ-ի միջեւ սեւ կատու է անցել Գյումրու փրայմերիզի ժամանակ, երբ նա իր թեկնածությունն առաջադրելու ցանկություն է ունեցել, սակայն Փաշինյանը դեմ է եղել նրա թեկնածությանը եւ թույլ չի տվել, որ մասնակցի։ Ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, Արտյոմ Թումանյանը նաեւ դատարանում մահացած Արմեն Գրիգորյանի դեմ բողոքած անձն է, որի դեմ քրգործի հարուցմանն է մասնակցել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին