«Հիմա դուք ինչի՞ եք ինձ ասում, դուք մի կողմից ասում եք՝ դատական համակարգը պետք է անկախ լինի, դուք ունեք որեւէ հիմք, որ ես միջամտություն եմ արել գործի՞ն: Ես ասում եմ՝ բացառված է, չի կարող բնության մեջ այդպիսի հիմնավորում ու ապացույց լինել: Եթե մենք դատական միջամտություն անող լինեինք, մեր գործերով կանեինք դա:
Ես դատական համակարգի ներկայացուցիչներին էլ եմ ասում, որ հասկանում եմ, որ դատական համակարգը այս-այս խնդիրներն ունի, բայց ձեզ ոչ ոք փողոցում չի ասում՝ էս մեկին ինչի բռնեցիք, էն մեկին ինչի բաց թողեցիք: Հանրությունը որեւէ դատավորի անունը չգիտի, այդ բոլորն ինձ են ասում, ինձ տվեք պատասխաններ, որ կարողանամ մարդկանց պատասխան տալ:
Ընդդիմությունն ասում է՝ բոլորը նստած են ձեր հրահանգով, կամ նստած չեն ձեր հրահանգով: Փողոց ենք դուրս գալիս, ասում են՝ բոլորը նստած չեն ձեր հրահանգով: Մեր հրահանգով չի:
Եկեք փոխենք կարգավորումները, տվեք ինձ պատասխանատվությունը դատական համակարգի, գամ ձեր բոլոր հարցերին պատասխանեմ»,- հայտարարել է Փաշինյանը՝ նշելով․
«Ո՞րն է ճանապարհը, գերանդին առնենք, ընկնենք սրա, նրա հետեւի՞ց: Ճաապարհը բարեփոխումները շարունակելն է: Հիմա եթե ձայն տանք, Արարատ Միրզոյանը կարող է այդ նույն հարցերը բարձրանել, բայց մենք մեզ զսպում ենք, որովհետեւ հավասարակշռությունները պետք չի կորցնել, իշխանության բաժանման սկզբունքը, դատարանի անկախության սկզբունքը պետք է պահել: հետեւաբար, ձեր հարցն ինձ ուղղված չէ»։