Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Ովքե՞ր են կազմելու «Ժառանգություն» կուսակցության նոր «էլիտան»

06 Մարտ, 2025 08:34
«Փաստ». Ովքե՞ր են կազմելու «Ժառանգություն» կուսակցության նոր «էլիտան»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրեր առաջ, հղում տալով մեր աղբյուրներին, տեղեկացրել էինք, որ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը առաջիկայում դառնալու է «Ժառանգություն» կուսակցության նախագահ: Թեմայի հետ կապված՝ «Փաստին» նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Մեր ունեցած տեղեկություններով, համաձայնությունն արդեն կայացած է, ու առաջիկայում այդ մասին կհայտարարվի նաև պաշտոնապես:

Մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ Թաթոյանի հետ միասին կուսակցության, այսպես ասած, էլիտան կազմելու են ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը և Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին