ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուս-ուկրաինական պատերազմը դիտարկում է որպես ձգձգված, փակուղային հակամարտություն, որը պետք է ավարտել. այս մասին Fox News-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Ռուբիոն նշել է՝սա միջնորդավորված (պրոքսի) պատերազմ է միջուկային տերությունների՝ Ուկրաինային օգնող ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև:
Ռուբիոն ընդգծել է, որ թեև ՌԴ-ն մեծ երկիր է, այնուամենայնիվ այն ևս խնդիրներ ունի, ուստի իրավիճակը փակուղային է:
«Հակամարտության լուծումը զիջումներ կպահանջի երկու կողմերից, բայց պետք է երկուսն էլ սեղանի շուրջ նստեն:
Ակնհայտ է, որ ուկրաինացիները պետք է այնտեղ լինեն:
Դա իրենց երկիրն է: Ռուսները պետք է լինեն սեղանի շուրջ։ Եվ միայն նախագահ Թրամփը կարող է դա հնարավոր դարձնել», - եզրափակել է նա: