ՌԴ ԱԳՆ Հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան։
Փաստաթղթի համաձայն՝ Դարչիևը կհամատեղի իր դեսպանի աշխատանքը Վաշինգտոնում Ամերիկյան պետությունների կազմակերպությունում մշտական դիտորդի պաշտոնի հետ։
2017-2024 թվականներին Անատոլի Անտոնովն է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը։
Անցյալ տարվա աշնանից այդ պաշտոնը թափուր է մնացել, սակայն ՌԴ ԱԳՆ-ն ամիսներ առաջ էր նշել իրավահաջորդին:
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը հաստատել է Դարչիևի թեկնածությունը։