Կարևոր իրադարձություններ

Ջրվեժի դպրոցից 13-ամյա աշակերտ է տեղափոխվել հիվանդանոց. վերջինս ընկել է 3-րդ հարկից

06 Մարտ, 2025 13:52
Ջրվեժի դպրոցից 13-ամյա աշակերտ է տեղափոխվել հիվանդանոց. վերջինս ընկել է 3-րդ հարկից

Ջրվեժի միջնակարգ դպրոցից երեխա է տեղափոխվել հիվանդանոց: Լուրը Shabat.news-ի հետ զրույցում հաստատեցին դպրոցից` նշելով, որ երեխա տեղափոխվել է բուժհաստատություն, կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս պահին իրավապահները գտնվում են հիվանդանոցում և հարցաքննություններ են իրականացնում:

Ըստ մեր տեղեկությունների` 13-ամյա աշակերտը դպրոցի 3-րդ հարկից ցած է ընկել: Դեպքը եղել է դասի ժամանակ: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց դպրոցի ծնողներից մեկը, երեխան գիտակցության է եկել, բայց կոտրվածքներ ունի:

Մեզ հետ զրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ ասաց, որ հաղորդում ստացվել է դեպքի հետ կապված, այս պահին իրավապահները տեղում աշխատում են, այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: Իսկ թե ինչ հանգամանքերում է եղել դեպքը, և դպրոցից, և ոստիկանությունից մանրամասներ չհաղորդեցին` նշելով, որ վարույթ կհարուցվի, մանրամասներ կհաղորդեն:

 

Լրահոս

Դիտել ավելին