Կարևոր իրադարձություններ

Գյումրու բազմաբնակարան շենքերի բոլոր բակերը վերադարձվելու են երեխաներին. Սարիկ Մինասյան

06 Մարտ, 2025 16:10
Հեղինակ՝ Սարիկ Մինասյան
Գյումրու բազմաբնակարան շենքերի բոլոր բակերը վերադարձվելու են երեխաներին. Սարիկ Մինասյան

Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գյումրու բազմաբնակարան շենքերի բոլոր բակերը վերադարձվելու են երեխաներին, դրանք հավասարապես տնօրինելու են բոլոր բնակիչները:

Աշխատանքների մեկնարկը կտրվի Անի թաղամասից՝ պայմանավորված առաջիկայում իրականացվելիք լայնածավալ հիմնանորոգմամբ:
Բոլոր բակերից հանվելու են ցանկապատները, ապօրինի, նաև վարձակալական հիմունքներով համայնքապատկան հողի վրա տեղադրված ավտոտնակներն ու տաղավարները: Դրանց փոխարեն շենքերի բակերում կառուցվելու են խաղահրապարակներ, որոնք կահավորվելու են համապատասխան գույքով: Բոլոր բակերի համար միանման նախագիծ կներկայացվի:

Միայն Անի թաղամասում 1000-ից ավելի ավտոտնակ ու տաղավար է հաշվվում»:

 

Լրահոս

Դիտել ավելին