Կարևոր իրադարձություններ

«Մանթաշյանց» ակումբի գործարարները Պապոյանի հետ հանդիպմանը բարձրացրել են իրենց հուզող հարցերը

06 Մարտ, 2025 19:32
«Մանթաշյանց» ակումբի գործարարները Պապոյանի հետ հանդիպմանը բարձրացրել են իրենց հուզող հարցերը

«Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամները հանդիպել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ։

Հանդիպման ընթացքում գործարարները բարձրացրել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերում էին տնտեսության տարբեր ոլորտների խնդիրներին։

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել արտադրանքի արտահանման և ներմուծման ընթացակարգերին, առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլների ներմուծմանը,տեսղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, լոգիստիկ հնարավորությունների և կապիտալի շուկայի զարգացմանը, արտասահմանյան շուկաներում հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանն ու առաջմղմանը և այդ համատեքստում միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին հայ արտադրողների մասնակցությանը։

Նախարարը ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը և աջակցության ողջ գործիքակազմը, որից հետո պատասխանել է հարցերի, լսել գործարարների բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկները հնարավոր լուծումների վերաբերյալ։

Ակումբը շարունակում է աշխատել պետություն-մասնավոր հատվածի փոխգործակցության բարելավման ուղղությամբ՝ նպատակ ունենալով ստեղծել բարենպաստ պայմաններ տնտեսական աճի համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին