Վերին Լարսի անցակետում հարյուրավոր բեռնատարներ են կուտակվել։
Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը:
Այս պահին վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին թույլատրվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Ընդհանուր առմամբ, էլեկտրոնային հերթում, ըստ վերջին տվյալների, կա 2 911 բեռնատար։