ԵՄ առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում համաձայնության են եկել Եվրոպան ռազմականացնելու (ReArm EU) 800 միլիարդ եվրոյի ծրագրի շուրջ, որն առաջարկվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից: Այս մասին տեղեկացնում է AFP-ն:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովի «Եվրոպայի վերազինման» ծրագիրը նախատեսում է եվրոպական ներդրումներ Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրում: