Կարևոր իրադարձություններ

Նախարարը յուրաքանչյուր շաբաթ կհանդիպի աշակերտների, ուսանողների հետ

06 Մարտ, 2025 22:52
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Նախարարը յուրաքանչյուր շաբաթ կհանդիպի աշակերտների, ուսանողների հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը յուրաքանչյուր շաբաթ կհանդիպի աշակերտների, ուսանողների հետ, կլսի նրանց առաջարկներն ու դիտարկումները: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հաջորդ շաբաթվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենամ ձեզ հետ խոսելու, ձեր առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։ Կփորձենք դա կազմակերպել յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 15:00-17։00:

Խնդրում եմ զանգահարեք (010) 59-96-00 հեռախոսահամարով կամ գրեք [email protected] հասցեով՝ նախապես գրանցվելու համար»,-գրել է նախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին