Կարևոր իրադարձություններ

Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել

06 Մարտ, 2025 19:58
Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու մարմին է  հայտնաբերվել

Այսօր՝ մարտի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու դի:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին