Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Ինչ լուրերով է Հայաստան եկել Վարդան Օսկանյանը

06 Մարտ, 2025 08:51
«Հրապարակ». Ինչ լուրերով է Հայաստան եկել Վարդան Օսկանյանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի հարցերով զբաղվող հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանն օրերս Հայաստան է վերադարձել: Արցախցի քաղաքական գործիչները, մասնավորապես՝ խորհրդարանականները, սրտատրոփ սպասում են նրա հետ հանդիպմանը։ Եկող շաբաթ Արցախի ներկայացուցչությունում նրանք Օսկանյանին կհյուրընկալեն:

Մեծ հույսեր ունեն, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ Օսկանյանը լավ լուրերով է Հայաստան վերադարձել։

Հիշեցնենք, որ այս հանձնախումբը` Օսկանյանի գլխավորությամբ, զբաղվում է արցախցիների հիմնարար իրավունքներով եւ գլխավորապես՝ վերադարձի հարցով, ու միջազգային հարթակներում բազում հանդիպումներ են ունենում՝ հարցին լուծում գտնելու ակնկալիքով»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին