Կարևոր իրադարձություններ

Պապիկյանը, Նիդերլանդների դեսպանն ու պաշտպանական հարցերով կցորդը քննարկել են տարածաշրջանային հարցեր

06 Մարտ, 2025 11:45
Պապիկյանը, Նիդերլանդների դեսպանն ու պաշտպանական հարցերով կցորդը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին ու պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Էրիկ վան Վուրենին:

Հայտնում են ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Մյունխենում փետրվարի 15-ին Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում:

Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին