Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». ՔՊ-ն գլխի ճարը տեսել է. Սարիկին փոխարինող թեկնածու ունի

06 Մարտ, 2025 09:32
«Հրապարակ». ՔՊ-ն գլխի ճարը տեսել է. Սարիկին փոխարինող թեկնածու ունի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ ԿԸՀ-ն հրապարակեց Գյումրու եւ Փարաքարի ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցությունների անուններն ու առաջին երեք համարներին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին եռյակն այս տեսքն ունի․ Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Էմմա Բարսեղյան։ Այսինքն՝ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որը նախօրեին գրել էր, թե ցուցակի երկրորդ համարն ինքն է, դուրս է մնացել:

Երկրորդ տեղում վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ազգականն է՝ նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը։ Չնայած Վահագն Մկրտչյանը թիմի համար ընդունելի անձ չէ, սակայն Աննա Հակոբյանի պարագան իր դերը խաղացել է:

Եվ նրան ավագանի են մտցնում որպես Գյումրու քաղաքապետի պահեստային տարբերակ, որ եթե Սարիկն իշխանության վստահությունը կորցնի, փոխարինող ունենան:

Երրորդ համարը՝ Էմմա Բարսեղյանը, Շիրակի մարզպետարանի աշխատակից է, ՔՊ Գյումրու երիտթեւի համակարգողն է: Նա դեկտեմբերին ՔՊ-ի փրայմերիզին է մասնակցել եւ ստացել 113 ձայն, որն ամենավատ արդյունքը չէր»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին