Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ահմեդ ալ-Շարաան հեռախոսազրույց են ունեցել:
Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից, մտքերի հանգամանալից փոխանակություն է տեղի ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։
Ռուսական կողմն ընդգծել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Սիրիայի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։