Կարևոր իրադարձություններ

Քիչ առաջ երկար և արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ

12 Փետրվար, 2025 21:05
Քիչ առաջ երկար և արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ

ԱՄՆ նաագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։

«Քիչ առաջ երկար և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Քննարկեցինք հարցեր Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, էներգետիկայի, արհեստական ​​ինտելեկտի, դոլարի և այլ թեմաներով:

Երկուսս էլ համաձայնվեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում արձանագրվող միլիոնավոր մահերը։ 

Պայմանավորվեցինք աշխատել միասին, շատ սերտ՝ ներառյալ փոխադարձ այցերը: Պայմանավորվեցինք, որ մեր համապատասխան թիմերն անհապաղ սկսեն բանակցությունները, կզանգահարենք Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, որպեսզի տեղեկացնենք նրան զրույցի մասին, մի բան, որը ես կանեմ հենց հիմա»,-նշել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին