Կարևոր իրադարձություններ

Կառավարության շենք են այցելել պետական կառավարման ակադեմիայի ուսանողներն ու աշխատակիցները (լուսանկարներ)

11 Փետրվար, 2025 22:12
Կառավարության շենք են այցելել պետական կառավարման ակադեմիայի ուսանողներն ու աշխատակիցները (լուսանկարներ)

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանի գլխավորությամբ՝ մագիստրանտները, ասպիրանտներն ու ակադեմիայի աշխատակիցներն այսօր այցելել են ՀՀ Կառավարության շենք՝ ճանաչողական այցով: Վերջիններիս ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Ողջունելով հյուրերին` Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության գործունեության հիմնական սկզբունքները: Այնուհետև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է այցի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես՝  Հայաստանի կառավարման համակարգին, արտաքին քաղաքականությանը, զբոսաշրջության զարգացման միտումներին, մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումներին: 

Հյուրերը եղել են Կառավարության նիստերի դահլիճում, խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահում, ընդունելությունների փոքր սրահում, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի աշխատասենյակում,  Կառավարական 1-ին տան թանգարանում, ծանոթացել Կառավարության շենքի պատմությանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին