ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ունենք կառավարման որակի խնդիր։
«Իքս պահի հասկացել եմ, որ գոռգոռալով այդ հարցը լուծում չի ստանա, քանի որ խորը ինստիտուցիոնալ խնդիր ունենք: Հիմա մի բան կասեմ, գիտեմ, որ շատ քննադատության կարժանանա: Ընդհանրապես, եթե արևմտյան աշխարհին ենք նայում, ապա ամենաթանկարժեք բանը համարվում է «նոու-հաուն»՝ իմանալ՝ ինչպես:
Ցանկացած մարդ կուզենար իմանալ, թե ինչպես Կոկա-կոլա արտադրել, սակայն ցանկացած մարդ դա չգիտի, այլ գիտի մեկ մարդ: Մեր երկրում էլ մարդիկ շատ հոգատար են, շատ լավն են, բայց չգիտեն՝ «ինչպես»-ը: Սա կրթական խնդիր է։
Այդ խնդիրները գալիս են նրանից, որ պետական համակարգի աշխատավարձն այնքան մրցունակ չէ, որ թոփ-մասնագետների կարողանանք ներգրավել: Երբ փորձում ենք այդպիսի մասնագետների ներգրավել, խոսում են պարգևավճարների, աշխատավարձերի մասին»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետը: