«Փաստ» օրաթերթը գրում է.
«Օրերս հայտնի դարձավ, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այցելել է «Սպայկա» ընկերություն: Ընդ որում, նա միայնակ չի եղել. այցին մասնակցել է նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ, որպես այցի նպատակ, նշված է «ջերմատնային պայմաններում կակաչների արտադրությանը ծանոթանալը»:
Ինչի՞ մասին է խոսքը, արդյո՞ք մեր տնտեսության մեջ կակաչներն այնպ ի սի եղա նակ են ստեղծում , որ առանձին վերցրած նման ուշադրության պատճառ են դարձել: Պարզվում է՝ իսկապես «Սպայկան» տարեցտարի ավելացնում է կակաչների արտադրությունը: Ընդ որում՝ դրանք բացառապես արտահանվում են միջազգային շուկա: Մասնավորաբար, եթե 2023 թվականին այստեղ աճեցրել են 9 մլն հատ կակաչ, ապա 2024 թվականին արտադրական ծավալներն աճել են՝ հասնելով 17 մլն հատի։ Ավելին, այս տարի արդեն իսկ աճեցվել է 37 մլն հատ կակաչ, որը նույնպես նախատեսվում է ամբողջապես արտահանել։
Հավելենք, որ «Սպայկան» ունի շուրջ 2500 աշխատակից, որից 1500-ը միայն ջերմատան աշխատակիցներն են։ Ընդ որում, Ջերմատնային տնտեսության տարածքն ընդհանուր առմամբ կազմում է 67 հա:
Հասկանալի դարձավ նաև Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի ներկայությունը: Պարզվում է՝ ջերմատնային տնտեսությունում ներդրված սարքավորումները հիմնականում ներկրվել են Նիդերլանդներից»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: