Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից

12 Փետրվար, 2025 21:47
Քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից

Փետրվարի 12-ին՝ ժամը 18։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները կամրջի վրա հուզված վիճակում գտնվող քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, իսկ հոգեբանը ցուցաբերել համապատասխան հոգեբանական աջակցություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին