Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը:
Ներկայացուցչական ընդգրկուն կազմ ունեցող այս միջոցառումը մեր երկիր է բերել ոլորտի առաջատար մասնագետների եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, հարևան Վրաստանից և ոչ միայն:
«Այս տարի Հայաստանում ընդլայնվեց ուռուցքաբանության ծառայությունների շրջանակը։ Այսօր արդեն կարող ենք փաստել, որ մեր երկրում առկա է ճառագայթային ախտորոշման և բուժման ողջ սպեկտորը։ Ընդլայնվում են սքրինինգային ծրագրերը, գրվել են բազմաթիվ գործելակարգեր, որոնք պետք է դառնան մեր աշխատանքի գլխավոր մասը։ Առաջիկայում էլ մեր ջանքերը ուղղելու ենք թվային գործիքների ճիշտ օգտագործման, մշակման, զարգացման և նաև նորարարական լուծումների առաջադեմը լինելու գործին»,- եզրափակիչ իր ելույթում նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը նաև անդրադարձել է մեր քաղաքացիների համար քաղցկեղի բուժման ընթացքում առաջ եկող ֆինանսական խնդիրներին:
«Մեր ռազմավարությունն է, որ այն ծառայությունները, տեխնոլոգիաները, որոնք ֆիզիկապես հասանելի են, լինեն հասանելի նաև ֆինանսապես մեր բոլոր քաղաքացիների համար: Եվ այս հարցը լուծելու համար կարևոր է, որ հետևողականորեն գնանք համապարփակ ապահովագրության բարեփոխման ճանապարհով»:
Բժշկական հանրության համար հետաքրքրություն ներկայացնող այս միջոցառումը ներկայացված է ՇՄԶ հավաստագրման: