Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Երևանն ու Բաքուն աշխատում են սինխրոնիզացված

12 Փետրվար, 2025 09:18
 «Հրապարակ». Երևանն ու Բաքուն աշխատում են սինխրոնիզացված

 

 «Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանության գալու օրվանից Նիկոլ Փաշինյանը փորձում է պատժել նախկին նախագահներին:

Այժմ Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարության արդեն երկրորդ փուլն է ընթանում:

Եվ երեկ Ռ. Քոչարյանն ասել է.

«Այսօր Բաքվում էլ է նիստ` 3 նախագահ այնտեղ են դատում, մեկը՝ այստեղ... սինխրոնիզացված պրոցես է գնում»։

Բայց սինխրոնիզացիան միայն Արցախի ու Հայաստանի նախագահների դեպքում չի գործում, այլ նաեւ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարների` Բաքվում Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանին են դատում, Երեւանում` Միքայել Արզումանյանին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին