Կարևոր իրադարձություններ

Քրեական ենթամշակույթ կրողի կարգավիճակ ունենալը կդիտարկվի քրեական պատասխանատվության առարկա. նախագիծ

12 Փետրվար, 2025 18:52
Քրեական ենթամշակույթ կրողի կարգավիճակ ունենալը կդիտարկվի քրեական պատասխանատվության առարկա. նախագիծ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցին, թե ՆԳՆ-ն ինչ աշխատանք է կատարում քրեական ենթամշակույթը քաղաքացիների միջից արմատախիլ անելու համար:

«Այս պահի դրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված [քրեական ենթամշակույթ կրողի] կարգավիճակ ստանալու, տալու, պահպանելու համար, սակայն կարգավիճակի գոյությունը, այսինքն՝ կարգավիճակ ունենալն ինքնին չի դիտարկվում որպես քրեական հանցագործություն:

Վարչապետի հանձնարարականով մշակված է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որն առաջիկա օրերին կհանրայնացվի, որով կարգավիճակ ունենալն ինքնին կդիտարկվի որպես քրեական պատասխանատվության առարկա:

Սրանով կկարողանանք փոփոխություն մտցնել պրակտիկայում որոշակի առումով, որովհետև այն ապացուցման շեմը, որն այս պահի դրությամբ առաջարկվում է պահպանման տրամաբանության մեջ, շատ ավելի հեշտ կլինի` ապացուցելու համար կարգավիճակի գոյության կոնտեքստում»,- նշել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին