Կարևոր իրադարձություններ

Ահազանգեր ենք ստանում, որ համատարած ՀԴՄ չեն տալիս. Նիկոլ Փաշինյան

12 Փետրվար, 2025 17:30
Ահազանգեր ենք ստանում, որ համատարած ՀԴՄ չեն տալիս. Նիկոլ Փաշինյան

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխությանը։ Նրա խոսքով՝ իրենց տիրապետած տվյալներով առք ու վաճառքի գործունեություն ծավալող՝ շրջանառության հարկ վճարողների 61.7%-ը տարեկան ցույց է տալիս մինչև 10 մլն դրամի շրջանառություն:

«10 մլն-ի հաշվարկով ստացվում է, որ օրը մոտ 27.000 դրամի առևտուր են անում մեր սիրելի հայրենակիցները։ Ես տնտեսագետ չեմ, բայց մեր հարգելի գործընկերները երբ հաշվարկում են, ստացվում է, որ այդ բիզնեսները պետք է գոյություն չունենան:

Կներեք, մենք մի տարի, երկու տարի, 5, 6 տարի խնդրում ենք մարդկանց, ասում՝ ժողովուրդ ջան մենք նաև դրա համար ենք հեղափոխություն արել, որ բոլորս մեր հարկային պարտավորությունները թափանցիկ ձևով իրականացնենք, մյուս կողմից մենք ահազանգեր ենք ստանում, որ համատարած ՀԴՄ չեն տալիս»,- ասաց վարչապետը։

Ըստ Կառավարության ղեկավարի՝ իրենք պատրաստ են բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել, որ մարդիկ օրինական դաշտում հնարավորինս հարմարավետ աշխատեն։

 

Լրահոս

Դիտել ավելին