Կարևոր իրադարձություններ

Հավատարիմ ենք Հայաստանի և Հունաստանի միջև գործընկերության հետագա ամրապնդմանը. Խաչատուրյան

12 Փետրվար, 2025 18:23
Հավատարիմ ենք Հայաստանի և Հունաստանի միջև գործընկերության հետագա ամրապնդմանը. Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Կոնստանտին (Կոստաս) Տասուլասին շնորհավորել է Հունաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:

«Սրտանց շնորհավորում եմ Կոնստանտին Տասուլասին՝ Հունաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Երկկողմ հարաբերությունները հիմնված են բարեկամության երկարամյա պատմության, ընդհանուր արժեքների և համերաշխության վրա:

Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Հունաստանի միջև գործընկերության հետագա ամրապնդմանը երկկողմ և բազմակողմ հարթություններում:

Ընտրված նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն իր հետագա գործունեության մեջ»,- գրել է ՀՀ նախագահն X-ի իր էջում:

 

Լրահոս

Դիտել ավելին