ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան հայտարարել է, որ համընդհանուր եկամտահարկի հայտարարագրերի շուրջ բարձրացած աղմուկն իրենց մեղքով է առաջացել։
«2024 թվականին մենք զբաղվում էինք անվտանգության խնդիրներով և ժամանակ չունեինք մարդկանց ներկայացնելու այն, ինչ կատարվում էր։
Ես հանձնարարել եմ, իմ հայտարարագիրը լրացրել են, տպել են, բերել են, նայել եմ, մի հատ թերթել եմ, սկի նորմալ չեմ էլ նայել՝ մեջն ինչ է գրված, ստորագրել եմ, գնացել է: Հետո պարզվել է, որ ուղղելու անհրաժեշտություն կա, օրինական ընթացակարգերով ուղղել ենք:
Ես հիմա հասկացել եմ, որ դա սխալ է, մենք բոլորս երկու ժամ պետք է տրամադրենք, առավոտյան երկու շուտ զարթնենք, որովհետեւ դա մեր գործն է: Սա թվային գրագիտության հարց է»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետն՝ ընդգծելով, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը հիմնարար նշանակություն ունի տնտեսական և սոցիալական հեղափոխության առումով։