Կարևոր իրադարձություններ

Չեմ զղջացել՝ ընտրել եմ Հայաստանը Ռուսաստանի փոխարեն. Սպերցյան

12 Փետրվար, 2025 23:46
Չեմ զղջացել՝ ընտրել եմ Հայաստանը Ռուսաստանի փոխարեն. Սպերցյան

«Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է մարզական քաղաքացիության ընտրության մասին: Այս մասին գրում է armsport.am-ը:

-Հաճա՞խ եք մտածում, թե հիմա ինչ կլիներ, եթե Հայաստանի փոխարեն ընտրեիք Ռուսաստանի հավաքականը:

«Մարդիկ գրում են, որ ես ընտրել եմ Հայաստանը՝ հեշտ ճանապարհը։ Բայց ես ընտրեցի Հայաստանը դեռ 2021 թվականի մարտին, երբ դեռ ոչինչ տեղի չէր ունեցել։

Ես երբեք չեմ խաղացել Ռուսաստանի ոչ մի տարիքային հավաքականում: Երբեք չեմ զղջացել, որ ընտրել եմ Հայաստանը Ռուսաստանի փոխարեն, ու հիմա ես չեմ ափսոսում դրա համար»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Чемпионат-ը։

24-ամյա Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։

 

Լրահոս

Դիտել ավելին