«Համոզված եմ, որ ԱԺ-ում քննարկումների ժամանակ այն ուղերձը հնչել է, որ մենք պետք է ճիշտ սպասումներ ձևավորենք, որ մարդիկ չմտածեն՝ վերջ, մենք դարձանք ԵՄ անդամ կամ ԵՄ անդամության թեկնածու։
Սա կարևոր քայլ է, որ մենք ՀՀ ժողովրդի առաջ ընտրության շատ լայն հնարավորություն դնենք, ինքներս էլ մեր ունեցած ընտրությունների միջև բովանդակային քննարկում ունենանք։
Սա նաև անվտանգային առումով կարևոր կոմպոնենտ է. այդ բալանսները ազդեցություն են ունենում նաև անվտանգային միջավայրի վրա»,- ասել է Փաշինյանը։