«Տարեկան 70 մլրդ դրամ լրացուցիչ գումար քաղաքացիների ընտրությամբ և որոշմամբ ուղղվում է կրթությանը և ուղղվում է առողջապահությանը։ Հիմա այդ հեղափոխության պիկը լինելու է 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի ապրիլ, մայիս, հունիս։
Հայտարարագրողների 90 տոկոսի համար ոչ մի լրացուցիչ հարկային պարտավորություն չի առաջանալու։ Փող է առաջանալու. ընտանիքներ են լինելու, որ իրենց երեխաների մանկապարտեզի, խմբակի, սպորտի վճարն ամբողջությամբ կամ մասամբ ետ են ստանալու»,- ԱԺ-ում նշել է վարչապետը։