Կարևոր իրադարձություններ

Մի շարք օդանավակայաններ ժամանակավորապես դադարեցրել են թռիչքների սպասարկումը

11 Փետրվար, 2025 12:00
Մի շարք օդանավակայաններ ժամանակավորապես դադարեցրել են թռիչքների սպասարկումը

Փետրվարի 11-ի առավոտյան ժամանակավորապես փակվել են Կազանի, Կիրովի, Սարատովի և Ուլյանովսկի օդանավակայանները, հայտնել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչը։

«Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար Կազանի, Կիրովի (Պոբեդիլովո), Սարատովի (Գագարին), Ուլյանովսկի (Բարատաևկա) օդանավակայաններում այսօր վաղ առավոտյան ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ժամանման և մեկնման վրա»,- ասվում է Telegram ալիքի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ օդանավի անձնակազմը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին