Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Հաջորդն Օնիկ Գասպարյա՞նն է

08 Փետրվար, 2025 08:52
«Հրապարակ». Հաջորդն Օնիկ Գասպարյա՞նն է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը երեկ առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Հիշեցնենք, որ մեղադրանքը վերաբերում է 2020 թ. հոկտեմբերի 12-ին Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետեւանքով ունեցած կորուստներին։

Հարությունյանը մեղավոր է ճանաչվել «զինվորական պաշտոնեական անփութության համար, որը կատարվել է պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։

Այսպիսով՝ 44-օրյա պատերազմից հետո իշխանական քարոզչամեքենան պարտության սլաքներն ուղղում էր զինվորական ղեկավարության կողմը՝ հանրությանը փորձելով համոզել, որ ոչ թե գերագույն հրամանատար Փաշինյանն է կատարվածի մեղավորը, այլ՝ զինվորականները:

Սակայն Ջալալ Հարությունյանը, որ պատերազմի գրեթե ողջ ընթացքում ՊԲ հրամանատարն էր, զարմանալիորեն չէր հայտնվել իշխանության թիրախում: Ասում էին, որ պատճառը Փաշինյանի համակրանքն է նրա նկատմամբ, որը ծագել էր 2016 թվականին, երբ ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց ՔՊ ջոկատը մեկնել էր ինժեներական աշխատանքներ իրականացնելու, եւ նրանց տեղակայել էին Ջալալ Հարությունյանի ղեկավարած զորամասում:

Մեզ հասած լուրերով` հաջորդը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն է»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին