Կարևոր իրադարձություններ

Հրապարակածը ձեր վիճակը չի լավացնելու, միայն վատացնելու է. Փաշինյանը՝ ԼՂ-ի բանակցային փաստաթղթերի մասին

12 Փետրվար, 2025 18:58
Հրապարակածը ձեր վիճակը չի լավացնելու, միայն վատացնելու է. Փաշինյանը՝ ԼՂ-ի բանակցային փաստաթղթերի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ԼՂ-ի մասով բանակցային գործընթացի փաստաթղթերը հրապարակելու առաջարկին:

«Այդ աշխատանքն արվում է: Ըստ էության, ես ամեն ինչը հրապարակել եմ, բայց դրա հերթն էլ կհասնի, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Բայց, այնուամենայնիվ, պետք է փորձաքննության ենթարկվի, հիմա գույքագրվում է:

Կա առաջին հատոր, երկրորդ հատոր, երրորդ հատոր, մի հատը սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կոնդիցիոների միջից ենք հանում, մի հատը մասնավոր մարդ գալիս է, մեզ տալիս է: Դուք թողել եք՝ մի դարակում դրված լինե՞ր, որ մի դարակում դրված լիներ, կասեինք՝ վերցրե՛ք, ձեզ ենք տալիս:

Չկա համակարգված, մի տեղում դրված, ցաքուցրիվ է: Հիմա կհամակարգենք... Ինտրիգ մի՛ ստեղծեք դրա շուրջ»,- նշել է վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին