Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Ովքե՞ր են ներգրավվել Աղազարյանի և Ասլանյանի կուսակցությունում

11 Փետրվար, 2025 08:26
«Հրապարակ». Ովքե՞ր են ներգրավվել Աղազարյանի և Ասլանյանի կուսակցությունում

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ում ներքին որոշում ունեն՝ որեւէ կերպ չանդրադառնալ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի նորաստեղծ կուսակցությանն ու նրանց կոչերին:

Գրել էինք, որ հրահանգվել է անգամ խորհրդարանական հարցուպատասխանի ֆորմատում չպատասխանել երբեմնի կուսակիցների հարցերին կամ ձեւական պատասխաններ տալ` լղոզելով նրանց հարց-դիտարկումները։ Այդուհանդերձ, Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը որոշել են «Տերն ու ծառան» հեքիաթի օրինակով նյարդերի պատերազմ մղել։

Տեղեկացանք, որ ԱԺ հերթական նիստերի մեկնարկին կուսակցության վարչության փոխնախագահ Ասլանյանը հանդիսավոր ելույթով նիստերի դահլիճից նախկին գործընկերներին աչքալուսանք կտա, որ Հայաստանի խորհրդարանի ներկայիս կազմը համալրվեց չորրորդ կուսակցությամբ՝ իրենց նորաստեղծ Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցությամբ` ՄԱՍԿ-ով, որի հիմնադիր համագումարն էր շաբաթ օրը։

Այդ օրը կուսակցությունը ղեկավար կազմ` վարչություն ընտրեց, նախագահ՝ Հովիկ Աղազարյանին, փոխնախագահ՝ Հակոբ Ասլանյանին: Իսկ վարչության յոթ հոգանոց կազմի համար ութ թեկնածու էր առաջադրվել, որոնց մեջ քիչ թե շատ հայտնին Աղազարյանի ավագ որդին է` Իվանը, մյուսները, ինչպես կասեն՝ բանվոր դասակարգից են. Վանիկ Վիրաբյան՝ շինարար, Լյովա Մխիթարյան՝ ՀԿ ղեկավար, Սարգիս Հովհաննիսյան, Արթուր Մուրադյան»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին